Ամուսինս ինձ թույլ չի տալիս…
Հասարակություն
Հարցազրույց՝ Mashroom բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը:
-Ի՞նչ եք պրոպագանդում Ձեր բլոգում:
-Մեր կայքը ստեղծվել է մի նպատակով, որպեսզի Հայաստանում շատանան ոճային մարդիկ: Ես ցանկանում եմ, որ ոճային մարդիկ շատանան, այնպես, ինչպես սունկն անձրևից հետո: Առաջնային նպատակն է, որ հայ երիտասարդներին ծանոթացնենք սեզոնային թրենդների հետ, ինչն ինչի հետ համադրել, թե որ խանութից ինչ բրենդի ապրանք կարելի է ձեռք բերել:
-Ձեր նկարները նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մոդել եք ցանկանում դառնալ: Արդյո՞ք նման միտում կա:
-Ո՛չ, չեմ ցանկանում մոդել դառնալ: Համաշխարհային մակարդակով այն շատ հայտնի միտում է, որ ֆեյշն բլոգերը, ինչը ինձ համարում եմ, ցուցադրելու համար, թե ինչն է ոճային, ինչն է թրենդային: Մոդել դառնալու ցանկություն չունեմ, թեև հասակս համապատասխանում է: Մոդել դառնալու համար պետք է խիստ դիետաներ պահել, իսկ ես դիետաներին կողմնակից չեմ:
-Բաց տեսարաններում կնկարահանվե՞ք։
-Կարծում եմ՝ ոչ: Նախ ամուսինս դեմ կլինի դրան, ես ևս կողմ չեմ: Ես շատ ավելի համեստ եմ ու ամաչկոտ, քան կարող է թվալ:
-Լուրեր են տարածվել, որ Ձեզ հովանավորում է Ձեր հարուստ ընկերը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նման անհեթեթություն չէի լսել: Ինձ հովանավորում է իմ ամուսինը: Հովանավորել ասելով՝ մեծ հովանավորություն չկա: Նույնիսկ մեծ ծախսեր չկան: 2 լավագույն ընկերություններում համատեղելով աշխատանքս՝ նորմալ վարձատրվում եմ՝ թույլ տալու համար ինձ հաճախ գնումների գնալ:
Հարցազրույցը՝ slaq.am–ի։
{gallery}065{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը