Զբոսաշրջիկների այցը Լուսին կարժենա 1.4 մլն դոլար
Հասարակություն
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ամերիկյան «Ապոլոն-17» տիեզերանավի՝ լուսին կատարած թռիչքի 40-ամյակի նախօրեին ՆԱՍԱ-ի նախկին մասնագետները հայտարարել են, որ ծրագրում են իրականացնել զբոսաշրջիկների կանոնավոր կոմերցիոն թռիչքներ դեպի Երկրի բնական արբանյակ:
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Golden Spike» ընկերության հիմնադիրները՝ ՆԱՍՍԱ-ի և «Ապոլոն» նախագծի թռիչքների նախկին ղեկավար Ջոնսոն Սփեյսը և ՆԱՍՍԱ-ի գիտական բաժնի նախկին ղեկավար դոկտոր Ալան Ստեռնը, մտադիր են առաջիկա 10 տարվա ընթացքում դեպի լուսին ճանապարհորդությունը մարդկանց համար դարձնել համեմատաբար մատչելի:
Այս պահին 2 անձի համար դեպի Երկրի բնական արբանյակ` լուսին, չվերթը կարժենա նվազագույնը 1,4 մլրդ դոլար: Թռիչքների ցածր գին կապահովվի հին հրթիռների արդիականացման շնորհիվ: Նախկին մասնագետների կանխատեսմամբ՝ 10 տարիներին նրանց կհաջողվի դեպի լուսին կազմակերպել զբոսաշրջիկների 15-20 հոգանոց խմբերով արշավ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը