«168 ժամ».ԱՄՆ–ն կհակազդի Մոսկվային և կպաշտպանի հետխորհրդային երկրների անկախությունը
Հայկական Մամուլ
«ԱՄՆ պետքարտուղարը հստակեցրեց, որ ԱՄՆ-ն կհակազդի Մոսկվայի կողմից եկող բոլոր փորձերին՝ ճնշելու հետխորհրդային երկրները, կպաշտպանի այդ երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում արտահայտած մտահոգությունը, թե Ռուսաստանը տնտեսական ինտեգրացիայի անվան տակ՝ փորձում է «վերախորհրդայնացնել» տարածաշրջանը:
Ըստ Կիրակոսյանի «սա նաև խնդիր է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև»: Իսկ հարցին՝ արդյոք նման կոշտ հայտարարությունից հետո կարո՞ղ ենք Եվրասիական միության և եվրոպական ինտեգրացիայի գործընթացները դիտարկել որպես փոխլրացնող, ինչպես նշել էր ՀՀ վարչապետը, Ռ.Կիրակոսյանը պատասխանել է. «Դեռևս շատ շուտ է ասել, բայց Եվրասիական միությունը չպետք է հակազդի Եվրոպական միության ինտեգրացիային: Կարծում եմ, որ Հայաստանին չեն ստիպի միանալ եվրասիական միությանը, և Հայաստանի իշխանությունները հաջորդ տարի կավարտեն եվրոպացիների հետ Ազատ առևտրի մասին պայմանագիրը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին