«Հրապարակ». ՀԱԿ–ում գրեթե պայթյունավտանգ վիճա՞կ է
Հայկական Մամուլ
Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները՝ այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, և եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, և իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլև վերջինիս խորհրդարանական ֆրակցիան ևս:
Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաև Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին:
Եվ եթե զարգացումներն ընթանան վերը նշված սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաև իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ մեր զրուցակիցների, հնարավոր է նաև Նիկոլ Փաշինյանի միացումն արևմտյան բևեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ:
Մեր զրուցակիցները չեն բացառում ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքի» և ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, անգամ «Ազատ դեմոկրատների» միացումն այդ ալյանսին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին