«Առավոտ».Ես չասացի, որ ՀԱԿ-ն ինքնանպատակ է անում, ես նկատի ունեի, որ մենք չենք գնում ինքնանպատակ քայլերի
Հայկական Մամուլ
Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ, երբ ՀԱԿ-ի նախաձեռնած Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին չմիանալը բացատրեց այսպես. «Ինքնանպատակ, մենակ ինչ է, թե ցույց տանք, որ մենք միավորվում ենք, իրար հետ համախմբված գնում ենք առաջ, դա երկար ճանապարհ չի կարող անցնել, եթե հիմքում ամբողջական համոզում բոլորի մոտ չկա, որ տվյալ քայլը ճիշտ է»:
Թերթի հարցին՝ այսինքն՝ ՀԱԿ-ի քայլն ինքնանպատա՞կ է, և ընդամենը ուզում են ցույց տալ իշխանությանը, որ ընդդիմությունը համախմբվա՞ծ է՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Դա իրենց հարցրեք, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ով ինչ նպատակով է ինչ կատարել: Ես չասացի, որ ՀԱԿ-ն ինքնանպատակ է անում, ես նկատի ունեի, որ մենք չենք գնում ինքնանպատակ քայլերի: Կարող է իրենք համարում են, որ մեր մոտեցումները սխալ են, և իրենց ընտրած ձևը ճիշտ է, մենք դա չենք կիսում: Ձևի, մարտավարության խնդիր է: Ոչ թե հակասահմանադրականության խնդիրն ենք մենք ասում՝ չկա: Կա, բայց դրան հասնելու ձևերն ու եղանակներն են տարբեր: Սա է խնդիրը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին