«Հրապարակ». Առաջ ենք գնում և շատ կոշտ ենք առաջ գնում
Հայկական Մամուլ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը տևել է մոտ երկու ժամ, եղել է բավականին առանցքային` կուսակցության մարտավարության տեսանկյունից: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի ԳՄ-ական թևը, որպես մեղմ-հանդարտ ռազմավարության կողմնակիցներ, գտել է, որ պետք է փորձել բոլոր դեպքերում լեզու գտնել Ծառուկյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ վճռականությամբ ասել է` առաջ ենք գնում և շատ կոշտ ենք առաջ գնում, առաջվա նման թույլ չենք տալու, որ ոմանք օգտվեն մեր լռությունից և համբերությունից:
ՀՀԿ ծերակույտի սրտով է եղել այդ որոշումը: Հովիկ Աբրահամյանը, որն ամեն ԳՄ-ի ժամանակ հաստատում էր, որ Ծառուկյանը 99 տոկոսով պաշտպանելու է ՀՀԿ-ին, ընկճված ու լուռ է եղել, որովհետև հասկացել է, որ ծերակույտի պահվածքում իրեն ևս ուղղված մեսիջ կա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին