Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ COP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից 

Աստղագուշակ՝ նոյեմբերի 11-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Սա շփման օր է, սակայն դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի են անցնում: Շատ ժամանակ են խլում այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել են ձեր գործերին հենց’ այն պահին, երբ դա ամենևին ցանկալի չէր: Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:

Ցուլ. Սա այն օրերից է, երբ ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև` անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունը օգնում են հաղթահարել բարդությունները:

Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության:

Երկվորյակներ. Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:

Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:

Խեցգետին. Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի  խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք;

Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:

Առյուծ. Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում` ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են:

Այսօր կքնած գործարքները կբերեն ձեր սպասածից ավելի քիչ եկամուտ: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Կույս. Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:

Կշեռք. Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և` մի մարդու ետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Կարիճ. Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում:

Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Աղեղնավոր. Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն:

Այծեղջյուր. Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:

Ջրհոս. Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի` թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ խառնվում են ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը:

Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:

Ձկներ. Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև` արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Ամենադիտված