«Ժողովուրդ». Բավական սրվել են ՊԵԿ նախագահի ու Կարեն Կարապետյանի հարաբերությունները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների «կաբելային» հաղորդման շուկա՝ փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին Աժ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բարձրաձայնել էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Իսկ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ GNS Alfa ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար թերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, սակայն հարցումները մնացին անպատասխան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին