«168 ժամ». Մենք առուծախի չենք գնում. Գալուստ Սահակյան
Հայկական Մամուլ
«Մեզ մոտ բաց է, ովքեր ուզում են սատարել, առաջարկում են, քննարկում ենք: Այնպես որ, պրոբլեմ չեմ տեսնում: Եթե չեն սատարի, ուրեմն` չեն սատարի: Գիտեք, սատարելն էլ է վտանգավոր գործիք, որովհետև սատարողն անմիջականորեն նաև վարձ է ուզում սատարման համար: Մենք առուծախի չենք գնում»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստանի» կողմից ՀՀԿ-ին սատարելու հնարավորության մասին հարցին:
Իսկ ի պատասխան հարցի՝ արդյոք հնարավո՞ր է այդ վարձը վարչապետի պաշտոնը լինի, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ոչ, նման հարց չի քննարկվել: Ընդհանրապես որևէ առաջարկություն չենք ստացել, որ քննարկենք»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին