«Հրապարակ». ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչը Ծառուկյանի բրյուսելյան այցի կազմակերպման գլխավոր մենեջեր
Հայկական Մամուլ
ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոն, որը համառորեն ուսումնասիրում է ղարաբաղերենը և օրեր առաջ «Հրապարակ»-ի «հո՞ւնց ես մատաղ, հի՞նչ կա» հարցին անչափ վարժ ղարաբաղերենով պատասխանեց, թե` «լավ եմ, քե մատաղ, պյան չկա», համարվում է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի կազմակերպման գլխավոր մենեջերը, որը մասնակցում էր նաև այդ հանդիպումներին: Չնայած նա Բրյուսել էր մեկնել շատ ավելի վաղ՝ կազմակերպելու EPP-ի ղեկավարների, Ժ. Մ. Բարոզոյի այցը Հայաստան, այնուհանդերձ, չէր վերադարձել՝ այնտեղ սպասել էր ԲՀԿ պատվիրակությանը: Լավատեղյակները պնդում են, որ Լորենցոն ընդամենը կատարում էր Հայաստանում ԵՄ դեսպան Տրոյան Հրիստեայի առաջադրանքը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին