«Ժողովուրդ». Անուշ Սեդրակյանն անգլերենի դասեր է տվել Արթուր Բաղդասարյանին
Հայկական Մամուլ
ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ըստ «Ժողովուրդ»-ի` ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետև` Արթուր Բաղդասարյանի օգնականը` Աժ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները:
«Մենք եղել ենք գործնական և աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, քանի որ աշխատանքային բան չկա, բնականաբար, հարաբերություններ չկան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ա. Սեդրակյանը:
Իսկ Աժ նախկին նախագահին անգլերեն սովորեցնելը նա նորմալ է համարում. «Ես կարծում եմ, եթե մարդը մասնագիտությամբ դասախոս է, շատ նորմալ է, եթե կարողանա իր գիտելիքները փոխանցել'անկախ մարդու տարիքից և հնարավորություններից: Ես ամբողջ կյանքում գիտելիքի իմացությանը կողմ եմ և ասեմ, որ այո, նման դասեր եղել են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին