«Ժողովուրդ». «Ռոմանտիկ» խաղերը կարող են ծանր ազդեցություն ունենալ բիզնեսի վրա
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, «բնականաբար», չէր կարող անհետևանք մնալ: Մինչ նա հանդիպումներ է ունենում կանանց ուղեկցությամբ, Հանրապետական կուսակցության առաջնորդը կամաց-կամաց սկսել է «գործի անցնել»: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սեղանին է դրվել ԲՀԿ-ական գործարարների ներկայանալի մի ցուցակ, որտեղ ներառված մարդիկ հայտնվելու են ՀՀԿ-ի թիրախում:
Ավելին, արդեն մի քանի գործարարներ հրավիրվել են նախագահի նստավայր՝ նախազգուշացվելու, որ «ռոմանտիկ» խաղերը կարող են իրենց բիզնեսի վրա ծանր ազդեցություն ունենալ: Իսկ որոշ գործարարների առավել կոշտ նախազգուշացում է արվել՝ քրեական անցյալը կամ տղաների կատարած հանցագործությունները նոր ի հայտ եկած հանգամանքների շրջանակներում վերաքննելու մասին: Մի խոսքով ռեժիմի ձեռագիրը չի փոխվում, նրանք կրկին ցանկանում են հանցավոր ճանապարհով իշխանությունը պահել


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին