«ՉԻ». Րաֆֆի Հովհաննիսյանի «էլեկտորատի» 80%-ը քրդեր են
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը «մեր ժողովրդի, Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ջավախքի հավաքական թեկնածուն է»:
«ՉԻ» - Խնդիրն այն չէ, որ Կիլիկիան մնաց անթեկնածու: Խնդիրն այն է, որ եթե տիկին Փոստանջյանը պատմությունը նկատի ունի, ապա Արցախն ու Ջավախքը մտնում են Արևելյան Հայաստանի մեջ, իսկ եթե նկատի ունի կոնկրետ ներկա ժամանակաշրջանը, ապա ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «էլեկտորատի» 80 տոկոսը քրդեր են (այս իմաստով Րաֆֆի Հովհաննսիյանն ակնհայտորեն շտապել է՝ սափրելով բեղերը):
Ամեն դեպքում լավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայկական բարձրավանդակի հավաքական թեկնածուն է: Ափսոս միայն, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու բացառապես ՀՀ տարածքում: Դա նշանակում է, որ Րաֆֆին հաստատ նախագահ չի դառնա: Բայց չարժե վհատվել: Մեկ էլ տեսար՝ Ափյուռքի նախարար դարձավ: Կամ Արևմտյան Հայաստանի փոխմարզպետ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին