«168 ժամ». Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարա՞ր
Հայկական Մամուլ
Ըստ լավատեղյակ աղբյուրների` ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է նախագահական ընտրություններից հետո կրկին վերադառնալ իր նախկին պաշտոնին:
Հարությունյանին խորհրդարանական գործունեությունն այնքան էլ դուր չի գալիս, և նա գրեթե 6-ամյա ընդմիջումից հետո ցանկանում է վերադառնալ կառավարություն:
Հարությունյանի ցանկության մասին տեղյակ է նաև արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանը, ով, ըստ մեր աղբյուրների, բավական խուճապային տրամադրության մեջ է: Հենց այդ պատճառով, նա անընդհատ փորձում է հաճոյանալ Հարությունյանին, այդ թվում և՝ հրապարակային միջոցառումների ժամանակ, ընդունելով նրա գերազանցությունն իր նկատմամբ:
Թովմասյանը, թերևս, հույս ունի, որ այդ կերպ կկարողանա հետ պահել Հարությունյանին իր ցանկության իրագործումից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին