Օբաման 60 մլրդ դոլար է խնդրել Սենդիի հետևանքները լիկվիդացնելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 7-ին հայց է ուղարկել ԱՄՆ-ի Կոնգրես՝ խնդրելով հատկացնել 60.4 մլրդ դոլար գումար Սենդի փոթորկի վնասները լիկվիդացնելու համար. փոխանցում է AFP-ն:
Նախագահի աշխատակազմի կողմից Կոնգրեսին ուղարկված նամակում ներկայացված է փոթորկի հասցրած վնասի չափը և նշվում է, որ չնայած վնասների մեծ մասը հատուցելու են ապահովագրական ընկերությունները, բյուջեին պետք են լրացուցիչ հատկացումներ վնասված նահանգները վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ Սենդի փոթորիկը վրա էր հասել ԱՄՆ-ի արևելյան ափերին 2012 հոկտեմբերին: Նրան զոհ է գնացել 113 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)