Եգիպտոսի նախագահը հետաձգել է սահմանդրական հանրաքվեն
Աշխարհ
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ համաձայն է հետաձգել երկրի սահմանադրական հանրաքվեն, որը նշանակվել էր դեկտեմբերի 15-ին. հայտնում է AFP-ն:
Փոխնախագահ Մահմուդ Մեքիի խոսքերով՝ Մուրսին պատրաստ է հետաձգել հանրաքվեի օրն այն դեպքում, եթե ընդդիմության ներկայացուցիչները երաշխավորեն, որ նրա որոշումն իրավական հետևանքներ չի ունենա: Համաձայն Սահմանադրական հռչակագրի՝ սահմանադրական հանրաքվեն պետք է կայանա ոչ ուշ, քան նախագահի կողմից այն ստորագրելուց երկու շաբաթ հետո:
Սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելը կամ գոնե այն հետաձգելն ընդդիմության հիմնական պահանջն էր:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության ընդունումը երկրում զանգվածային ցույցերի առիթ էր տվել: Դեկտեմբերի 7-ին ընդդիմությունը հայտարարել էր, որ հրաժարվում է բանակցությունների մեջ մտնել նախագահ Մուրսիի հետ: Բանակցությունները նշանակվել էին դեկտեմբերի 8-ին: Ընդդիմությունը բանակցությունները սկսելու համար պայման էր դրել, այն է՝ չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեն և ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի այս օրերին խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնության դեպքերը: Մուրսին հրաժարվել էր իրագործել այդ պայմանները, սակայն հայտարարել էր, որ պատրաստ է գնալ խաղաղ բանակցությունների:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)