Այսօր Ջոն Լենոնի մահվան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Այսօր բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող Ջոն Լենոնի մահվան օրն է: Եղել է «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, համարվել է 20-րդ դարի ամենահանրաճանաչ երաժիշտներից մեկը: Երաժիշտը սպանվել է Նյու Յորքում 1980 դեկտեմբերի 8-ին, երբ կնոջ՝ Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան:
Հետագայում, երբ նրան միացել են Ռինգո Սթարն ու Ջորջ Հարիսոնը, վերանվանվել է The Beatles: 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
Մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը:
Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերն ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: Ըստ BBC-ի՝ 2002թ. անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)