Այսօր Քիմ Բեսինջերի ծննդյան օրն է
ԱՐԽԻՎ
1953-ին այս օրը ծնվել է ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերը: Դերասանուհին ծնվել է ԱՄՆ-ում` Ջորջիա նահանգում: Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում: «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է:
Առաջին անգամ Քիմը կինոյում նկարահանվել է 1976-ին, սկզբում` դրվագային դերով: Առաջին գլխավոր դերը ստացել է երկու տարի անց` «Քեթի. Քենթերֆոլդի դիմանկարը» ֆիլմում: Դերասանուհուն մեծ համբավ է բերել «Ինն ու կես շաբաթ» ֆիլմը, որից հետո Քիմին կնքել են «Լեդի Էրոտիկա» անունով:
Նա խաղացել է նաև «Տղամարդը, որ սիրում է իր կնոջը», «Կույր ժամադրություն», «Բեթմեն» և այլ ֆիլմերում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)