ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանն ինքնասպան է եղել հիվանդության պատճառով
Աշխարհ
ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպան Բրանիսլավ Միլինկովիչի ինքնասպանության պատճառը ծանր հիվանդությունն է եղել. հաղորդում է Telegraf.rs-ն:
Ինչպես պարբերականին պատմել է նրա այրին, Միլինկովիչի ինքնասպանության պատճառը հանկարծակի վրա հասած ծանր հիվանդության մասին լուրն է եղել, որը հայտնել էին բժիշկները: Թե ինչ ախտորոշում են տվել բժիշկները դիվանագետին, նրա այրին չի հայտնել:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչն ինքնսպանություն էր գործել Բրյուսելի օդանավակայանում. միջադեպը տեղի էր ունեցել այս շաբաթվա երեքշաբթի օրը: Ականատեսների վկայությամբ՝ 52-ամյա Բրասնիսլավ Միլինկովիչը հանկարծակի իրեն ցած է նետել օդանավակայանի կայանման հարթակից, ուր նա Սերբիայի այլ ներկայացուցիչների հետ միասին սպասում էր ԱԳՆ պաշտոնյաների ժամանելուն, որպեսզի ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ միասին Բրյուսելում մասնակցեն կայանալիք բանակցություններին: Հարթակի բարձրությունը, որտեղից ցած էր նետվել դիվանագետը, 8-10 մետր է եղել: Միլինկովիչը տեղում մահացել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)