Հազարավոր չինացիներ Վիետնամի հետ սահմանի վրա հարձակվել են ոստիկանության վրա
Աշխարհ
Հազարավոր չինացիներ մասնակցել են Վիետնամի հետ սահմանային Դունսին քաղաքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումներին. հաղորդում է AFP-ն:
Իրավապահների տեղեկույթուններով՝ մահացածների և վիրավորների քանակն ընդհանուր առմամբ հասել է 100-ի: Անկարգությունների պատճառ էր հանդիսացել ոստիկանության կոպիտ վերաբերմունքը ազատազրկված մաքսանենգների նկատմամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը տարբեր տեղեկություններում տատանվում է: Իշխանությունների գնահատականով՝ մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց մեծամասնությունը թույլ է տվել օրենքի խախտում: Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, որի գրասենյակը գտնվում է Հոնգկոնգում, նշում է, որ ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:
Այրվել է ոստիկանության և մաքսային ծառայության ավելի քան 20 մեքենա:
Բախումները ծայր էին առել կիրակի օրը, երբ ոստիկաններից մեկը մեքենայով վրաերթի էր ենթարկել մոտոցիկլիստին, ում կասկածում էին մաքսանենգության մեջ: Օրենքի պաշտպանները կոպիտ վերաբերմունք էին ցուցաբերել նրա նկատմամբ, ինչն իր վրա էր հրավիրել բնակիչների ուշադրությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)