Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները
Վրաստան
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը և տվյալները։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3 508 294, քվեարկողների ընդհանուր թիվը՝ 2 111 834, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 34 974։
Ըստ քվեարկության արդյունքերի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է 53,93% ձայնով` ստանալով 89 մանդատ:
Վրաստանում այժմ Ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ցույցեր են ընթանում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)