Դուբայում բռնաբարված կնոջն ազատազրկել են ոչ սթափ վիճակում գտնվելու համար
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ձերբակալված բրիտանուհին պնդում է, որ իրեն բռնաբարել է 3 անծանոթ տղամարդ՝ միաժամանակ նկարահանելով այդ ամենը. հայտնում է Russia Today-ը:
Ոստիկանության բաժանմունքում գտնվող 28-ամյա տուժած-մեղադրյալը, ում անունը չի հրապարակվում, պատմել է, որ դրանից առաջ ինքն իր ընկերների հետ երեկույթի է եղել, որի ժամանակ ալկոհոլ է օգտագործել: Դրանից հետո կնոջ նկատմամբ մեղադրանք է ներկայացվել:
Կինը ուշ գիշերով տուն էր վերադառնում տաքսիով: Կանգ առնելով մոտակա բանկոմատի մոտ՝ նա ցանկացել է գումար հանել վարորդին վճարելու համար: Սակայն այդ պահին վրա է հասել 2 տղամարդ և կնոջը տարել անհայտ բնակարան, որտեղ և նրան բռնաբարել են:
Գործով հետապնդվող 2 իրանցի 20-ամյա տղաներ արդեն ձերբակալվել են: 3-րդը հետախուզվում է: Կասկածյալները ժխտում են բոլոր մեղադրանքները:
Human Rights Watch իրավապահ կազմակերպությունն արդեն դիմել է ԱՄԷ-ին՝ կոչ անելով վերանայել սեռական բռնությունների նկատմամբ իր դատական պրակտիկան:
2010թ. Դուբայի հյուրանոցում Միացյալ Էմիրությունների 18-ամյա բնակչուհուն բռնաբարել էր 6 տղամարդ, որից հետո աղջկան մեղադրանք էր ներկայացվել ամուսնական դավաճանության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)