Աջակցություն՝ սիրիահայ ուսանողներին
ԱՐԽԻՎ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 40 միլիոն դրամ։
Սիրիահայ ուսանողները ծրագրին մասնակցելու և համապատասխան աջակցություն ստանալու համար մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամ պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, մեկ լուսանկար (3x4 չափի), դիմում (դիմումի ձևը ներբեռնել heh.am կայքից), տեղեկանք բուհից, տեղեկանք ՀՀ սփյուռքի նախարարությունից։ Հայտերը ներկայացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Տերյան 74), աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Սիրիահայ ուսանողների հայտերը կամփոփվեն մինչև դեկտեմբերի 20-ը։ Ուսման վարձերը կփոխհատուցվեն մինչև դեկտեմբերի 25-ը։
Մանրամասների համար զանգահարել 010 56 79 22։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)