Սեռական դաստիարակությունը պետք է սկսել վաղ տարիքից
Հասարակություն
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը և սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը անդրադարձան անցումային տարիքում դեռահասների մոտ ի հայտ եկող դեպրեսիայի պատճառներին:
«Երբ փոխվում է ֆիզիոլոգիական վիճակը, փոխվում է նաև դեռահասի հոգեկանը և հարազատները պետք է օգնեն դեռահասին անցնել այդ տարիքային շրջանը»,-ասաց հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը:
Նա նշեց, որ դեռահասության շրջանում նրանք փորձում են նմանվել հայտնի մարդկանց, առաջանում են կոմպլեքսներ, ինչը հանգեցնում է դեպրեսիվ վիճակի:
Հոգեբանի խոսքով՝ վիճակը մեծապես կախված է նաև ընտանեկան փոխհարաբերություններից: «Ծնողները դեռահասին ըմբռնում են որպես երեխա, իսկ դեռահասն իրեն մեծահասակ է համարում»,-պարզաբանեց նա:
Իսկ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը խորհուրդ տվեց ծնողներին սեռային դաստիարակությունը սկսել դեռ փոքր տարիքից և ճիշտ ձևով, որպեսզի դա ապագայում բացասաբար չանդրադառնա դեռահասի հոգեբանության վրա:
«Շատ են դեպքերը, երբ, օրինակ, սեռային հասունության ժամանակ դեռահասին բերում են բժշկի մոտ, որպեսզի վերջինս բնական երևույթները ներկայացնի որպես հիվանդություն: Նման քայլերի են դիմում հատկապես տղաների մոտ՝ սեռական ինքնաբավարարման դեպքերում, ինչը խորը սթրես է առաջացնում»,-մանրամասնեց սեքսապաթոլոգը՝ խորհուրդ տալով ծնողներին սկսել սեռային դաստիարակությունը փոքր տարիքից և ճիշտ ձևով՝ որպեսզի դա ապագայում բացասական ազդեցություն չունենա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը