Քաղաքապետարանի պատասխանը Lurer.com-ի հրապարկմանը
Հասարակություն
Վերջերս Lurer.com-ը պատրաստել էր մի տեսանյութ, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի պայմաններում են ապրում Հալաբյան փողոցի հ.3 շենքի բնակիչները: Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը, արձագանքելով մեր հրապարակմանը, տեղեկացրեց, որ Հալաբյան փողոցի հ.3 շենքի վերաբնակեցման գործընթացի արագ կազմակերպումը կախված է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2013-2015թթ. միջնաժամկետ ծրագրի ֆինանսավորումից։
Միաժամանակ հայտնում են, որ վթարային, քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշման համապատասխան։
Ինչպես ցույց է տրվում տեսանյութում, բնակիչներից մեկը խնդրում է քաղաքապետարանին, որ գոնե որևէ փաստաթուղթ ստորագրվի՝ համոզվելու համար, որ նրանց երբևէ բնակարան կհատկացվի և դուրս կգան նման անհույս վիճակից: Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ վթարային, քանդման ենթակա շենքերից բնակիչների վերաբնակեցման աշխատանքները սկսելու ժամանակ կայացվում է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշում, որի հիման վրա կնքվում է համապատասխան պայմանագիր։
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը