Սիրուշո. Փորձե՛ք կռահել, թե որ կենդանին է ինձ ոգեշնչել
Գիտություն և Մշակույթ
Այն, որ Սիրուշոն նոր երգ է պատրաստում, արդեն շուրջ մեկ ամիս է՝ շատերին է հայտնի, քանի որ երգչուհին պարբերաբար ծանոթացնում է իր երկրպագուներին նկարահանումների ընթացքին: Իսկ այսօր արդեն հստակ հայտնի է դարձել, թե երբ են նրանք վերջապես լսելու այդքան մեծ հետաքրքրություն առաջացրած երգը:
«Շատ ուրախ եմ, քանի որ վերջապես դեկտեմբերի 10-ին կհնչի նոր երգս, որից մի քանի օր հետո կկարողանաք դիտել նաև տեսահոլովակը։ Մինչ այդ ասեմ, որ երգս այլաբանական իմաստ ունի, և գլխավոր հերոսը կենդանի է: Փորձեք կռահել, թե որ կենդանին է ինձ ոգեշնչել...:))»,-
ահա թե ինչ է գրել երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Դե ինչ, մնում է փորձել կռահել, թե ինչ կենդանու մասին է խոսքը կամ համբերությամբ զինվել ևս երկու օր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)