Արևմուտքը պաշտպանում է գործող նախագահին. Աշոտ Մանուչարյան
ԱՐԽԻՎ
«Գալիք նախագահական ընտրություններին 2 քաղաքական ուժ է առաջ գալիս: Նման իրավիճակում բոլոր տեսակ զարգացումները հնարավոր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ ուժերից մեկը Ռուսաստանի պաշտպանության տակ է, մյուսը՝ Արևմուտքի:
«Արևմուտքը ցանկանում է նախագահական ընտրություններում ստանալ ուժերի 70/20 հարաբերակցություն՝ հօգուտ գործող նախագահի: Այս սցենարի դեպքում Արևմուտքը գերակա ազդեցություն կունենա Հայաստանում՝ օլիգարխական համակարգը կոչնչանա եւ կառաջանա բանկաֆինանսական կողոպուտի համակարգ»,-պարզաբանեց քաղաքական գործիչը:
Նրա խոքսով՝ մեզ թալանելուց շաքարը չեն վաճառելու և կոպեկները վերցնեն, այլ ուղղակի նուրբ կերպով բանկային համակարգը մտնելու է մեր գրպանը, իսկ մենք էլ ժպտալով ընդունելու ենք այդ համակարգի բոլոր գործողությունները:
Անդրադառնալով միասնական թեկնածուի առաջադրման հավանականությանը՝ բանախոսը նշեց, որ դա քիչ հավանական է համարում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)