Ջեսիկա Ալբա. 5 երեխա՝ ահա թե ինչ է ինձ պետք լիակատար երջանկության համար
Աշխարհ
Աշխարհահռչակ Ջեսիկա Ալբան սպասում է իր երրորդ երեխային: Նրա ներկայացուցիչն ասել է, որ Ջեսիկան շատ երջանիկ է: Սակայն, այդուհանդերձ, նա նույնիսկ հիմա արդեն ծրագրել է կրկին մայրանալ: Ջեսիկայի ամուսինը հույս ունի, որ այս անգամ իրենք տղա կունենան: Հիշեցնենք, որ 33-ամյա դերասանուհու առաջնեկը ծնվել է 2008-ին, երկրորդը՝ 2011–ի օգոստոսին:
Ամենահետաքրքիրն այն է, որ Ալբան արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում երեք երեխայով սահմանափակվել. «Մեր ընտանիքում ես միակ երեխան էի: Հիշում եմ, թե որքան ձանձրալի էր դա: Չեմ ցանկանում, որ իմ երեխաների դեպքում էլ այդպես լինի: Հինգ երեխա՝ ահա թե ինչ է ինձ պետք լիակատար երջանկության համար»: Այս մասին հայտնում է news.guru.ua-ն:
Այս համատեքստում դերասանուհուն չի էլ անհանգստացնում այն փաստը, որ մի քանի անգամ ծննդաբերելու հետևանքով ինքը դուրս է մնացել «Մոլորակի ամենասեքսուալ կնոջը» որոշող հանդեսների ուշադրությունից, որոնց առաջին հորիզոնականները զբաղեցրել է մի քանի տարի շարունակ։ «Կարևորն այն է, որ ես դուր եմ գալիս իմ ամուսնուն»,- նշել է Ջեսիկան։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)