Աշխատանքային խորհրդակցություն արցախյան Մարտունի շրջկենտրոնում
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:
Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր գերատեսչությունների եւ գյուղական համայնքների ղեկավարները:
Բավարար գնաhատելով 2012 թվականին շրջանում իրականացված աշխատանքները՝ ԼՂՀ ղեկավարը միաժամանակ հորդորել է ներկաներին ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը հուզող հարցերը, ընդգծելով դրանց ժամանակին լուծում տալու անհրաժեշտությունը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի պատասխանատուներին՝ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան