«Ընտանեկան բռնության կանխարգելում»–ը՝ Գյումրիում
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ որքանո՞վ է արդյունավետ պայքարում ընտանեկան բռնությունը կանխարգելու ուղղությամբ. այսպիսի հարցադրում արեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի աշակերտները դեկտեմբերի 5-ին Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ:
Հարցադրման առիթը Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում նկարահանված հոլովակն էր, որը ցուցադրվել էր հեռուստացույցով, մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների մոտ, և նրանք ցանկացել էին ծանոթանալ այն մեխանիզմներին, որոնցով Պաշտպանը կարող է կանխել ընտանեկան բռնությունը հասարակության մեջ: Ծավալված քննարկման ընթացքում դպրոցականները բարձրացրին հարցեր, մասնավորապես՝ թե որն է հայ հասարակության մեջ ընտանիքի իսկական մոդելը, ով կարող է ընտանիքում բռնարարի դեր ստանձնել և ինչպես դա կանխել:
Հանդիպման ընթացքում տարածքային գրասենյակի աշխատակիցները դպրոցականներին ներկայացրեցին նաև բոլոր այն միջոցներն ու հնարավորությունները, որոնցով Պաշտպանի աշխատակազմը պայքարում է մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու և հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում:
Հանդիպման ավարտին դպրոցականները ցանկություն հայտնեցին կրկին այցելել Շիրակի տարածքային գրասենյակ և հանգամանալից ծանոթանալ Պաշտպանի գործունեությանն ու լիազորություններին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը