Լինդսի Լոհանը «հարկայինի» հետ խնդիրները լուծելու համար վաճառում է իր բրենդային զգեստները
ԱՄՆ
Սկանդալային վարքագծով հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը շտապ վաճառում է իր թանկարժեք հագուստները: Դրանով զբաղվում է նրա փոքր քույրը, ով այցելում է Լոս Անջելեսի՝ հագուստ վաճառող հայտնի խանութներ ու առաջարկում Լոհանի ամենաթանկարժեք հագուստները՝ ստեղծված նորաձևության հայտնի ոճաբանների կողմից:
26-ամյա դերասանուհին փորձում է արագորեն կարգավորել ԱՄՆ հարկային ծառայության հետ կապված խնդիրները, սակայն սեփական միջոցները չեն բավարարում։ Այս մասին գրել է kp.ru-ն:
Պարզվում է՝ հագուստների վաճառքի հետ կապված Լինդսիի հույսերը չարդարացան: Երբ այդ խանութներում իմանում են, որ հագուստը Լինդսի Լոհանին է պատկանում, դրանց դիմաց անմիջապես առաջարկում են մի քանի անգամ ավելի քիչ գումար, քան դրանց ինքնարժեքն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)