Ուզում եմ հասկանալ՝ ում ընտրել
Հասարակություն
Facebook սոցցանցի օգտատեր Արտյոմ Պետրոսյանը (Artyom Petrosyan) իր էջում գրել է.
«Այս հարցը ինձ հետաքրքրում է որպես քաղաքացի: Մենք ականատես ենք լինում քաղաքական բավականին լուրջ սակայն միևնույն ժամանակ պրիմիտիվ պայքարի: Մեր քաղաքական ուժերը և կուսակցությունները իրենց համար ստեղծել են քաղաքական պայքարի ուրույն ոճ, որը ոչ մի հստակություն կամ տեղեկատվություն չի հաղորդում հասարակությանը՝ սահմանափակվելով անիմաստ և կենցաղային խոստումներով: Օրինակ ինչու չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ, բանավեճեր նախագահների թեկնածուների միջև, որպեսզի մենք կարողանանք հասկանալ որ այս հարցի շուրջ այս թեկնածուն այսպես է մտածում իսկ մյուսը այլ կերպ, որպեսզի կարողանանք հասկանալ թե ինչ են առաջարկում, թե ինչու այս մի թեկնածուն համամիտ չէ մյուսի հետ: Այսպես են վարվում քաղաքակիրթ երկրներում, որպեսզի ընտրողները տեսնեն իրենց թեկնածուներին, հասկանան իրենց թեկնածուների տեսակետները, անհամաձայնությունները և այլն:
Հայաստանում ամեն մի թեկնածու իրեն համար հարմար ձևով է իրականացնում նախընտրական իր արշավը, որտեղ ինչ ուզում ասում են: Միգուցե ինձ չի հետաքրքրում թե որ մարզում որ թեկնածուն կենցաղային ինչ լուծումներ է խոստանում, միգուցե ինձ հետաքրքրում է, թե երկրի ռազմավարական հարցերում ինչ են մտածում թեկնածուները կամ արտաքին հարաբերությունների ուղղվածությունը որ մի թեկնածուն ոնց է պատկերացնում, կամ ինչպիսի քայլեր են առաջարկում մեր տնտեսության զարգացմանն ուղղված, չէ որ նախագահի թեկնածուներ են: Ցավոք մենք սահմանափակվում են ինչպես արդեն նշեցի կենցաղային մակարդակի խոստումներով: Ինչու չեն կազմակերպում լուրջ դեբատներ օրինակ Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան, կամ Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան, կամ Սերժ Սարգսյան և Գագիկ Ծառուկյան, կամ բոլորը միասին: Ինձ օրինակ հետաքրքրում է իրենց բոլորի կարծիքները երկրի կարևորագույն հարցերի շուրջ, որպեսզի մեկը մյուսին հակադրվի կամ մեկը մյուսի հետ չհամաձայնվի և հայտնի իր տեսակետները: Ես ուզում եմ այսպես հասկանալ թե ում ընտրել, ոչ թե դատարկ և ակնհայտ սուտ գովաբանություններ լսելով:
Շնորհակալություն
Ա.Պետրոսյան»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը