Թբիլիսիում երթին մասնակից կանայք ճամպրուկներ են նետել Իվանիշվիլիի նստավայրի մոտ
Վրաստան
Վրաստանում կանանց երթը հասել է իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները թողել են իրենց ճամպրուկները։ Այս մասին հաղորդում է NewsGeorgia-ն։
Կանայք եկել են ճամպրուկներով՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հասցրել է զանգվածային արտագաղթի։ Նրանք ճամպրուկներ են նետել նստավայրի մուտքի մոտ՝ ոստիկանական շարասյան դիմաց։
Ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ «գործի կդնի» իր միջոցները, եթե մեծ հանրահավաքի մասնակիցները արգելափակեն խորհրդարանը։
Հանրային պաշտպանը մասնակիցներին կոչ է արել չխախտել խաղաղ հավաքների կանոնները, իսկ ՆԳՆ-ին՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)