Վրաստանի վարչապետն այսօր կներկայացնի կառավարության նորացված կազմն ու ծրագիրը
ՎրաստանԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցությունը կսկսի խորհրդարանում նոր կառավարությանը վստահություն հայտնելու ընթացակարգը։ Այս մասին հաղորդում է NewsGeorgia տելեգրամյան ալիքը։
Կառավարության նորացված կազմն ու ծրագիրը պաշտոնապես կներկայացնի վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վստահության քվեի համար կառավարությանն անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցությունը, իսկ իշխող կուսակցությունն ունի 89 ձայն։
Կառավարության կազմում կա երեք փոփոխություն։
Մակա Բոչորիշվիլին կդառնա Վրաստանի ԱԳՆ ղեկավար։
Արդարադատության նախարարությունը կգլխավորի Անրի Օխանաշվիլին։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Դավիթ Սոնգուլաշվիլին։
Մյուս գերատեսչություններում փոփոխություններ չկան։