Հայտնի է Վրաստանում նախագահական ընտրությունների օրը
Վրաստան
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին բյուրոյի նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բյուրոյին առաջարկել է նախագահական ընտրությունների ամսաթիվը և համապատասխան բանաձևի նախագիծը, որը կներկայացվի լիագումար նիստին։
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահն է։ Հաջորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներ, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Լրատվամիջոցների վարկածներից մեկի համաձայն՝ Վրաստանի ապագա նախագահը կարող է լինել նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան