Ռիփփին ամանորը կդիմավորի տանը՝ հոր հետ՝ առանց խոզի բդի և տոլմայի
Հասարակություն
Ամանորը երգչուհի Ռիփփիի ամենասիրված տոնն է:
«Ամանորին ես միշտ բարձր և տոնական տրամադրություն եմ ունենում և միշտ մանրակրկիտ պատրաստվում եմ դրան»,- ասաց երգչուհին:
Եղևնին Ռիփին զարդարում է դեկտեմբերի 25-ից, որպեսզի տոնական մթնոլորտը երկար պահպանվի: Ամեն տարի եղևնու համար նա աշխատում է նոր խաղալիքներ գնել. «Եթե գեղեցիկ խաղալիքներ եմ տեսնում, գնում եմ, սիրում եմ նորը ձեռք բերել»:
Ռիփիի տոնական սեղանին գերակշռում են քաղցրավենիքները. ավանդական թփով տոլմա ու խոզի բուդ այնտեղ չեք գտնի.
«Ես ինքս չեմ հասցնում ճաշատեսակներ պատրաստել, բացի այդ ուտելիքներին այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում: Քանի որ այս տարի ես չեմ մասնակցելու որևէ ամանորյա նկարահանման կամ նախագծի, ուստի հնարավոր է հասցնեմ ինչ-որ բան պատրաստել»:
Երգչուհին մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտակա 15 օրերին Հայաստանում չի լինի, այդ պատճառով էլ ժամանակ չի ունենա նկարահանվել ամանորյա նախագծերին, բացի այդ էլ նա պատրաստվում է տեղափոխվել Հայաստանից և այլ երկրում բնակություն հաստատել:
Ռիփփին slaq.am-ին ասաց, որ Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը՝ հոր հետ:
«Ինձ համար ավանդույթ է դարձել՝ Ամանորը դիմավորել տանը: Դրանից հետո արդեն պատրաստվում եմ ուրախ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ: Հավանաբար մի քանի տեղ կհասցնենք գնալ և լավ ժամանակ կանցկացնենք»,- տեղեկացրեց Ռիփփին:
Ինչպես բոլոր հայերը, նա նույնպես Նոր տարին սիրում է նշել մի քանի օր շարունակ:
Նվերներ «Կարգին սերիալ»-ի հերոսուհին դեռ չի հասցրել պատրաստել, անգամ այդ մասին չի էլ հասցրել մտածել, քանի որ այս օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր:
««Ձմեռ պապիկից» ինչ ուզեցել եմ, բերել է: Այս տարի կոնկրետ ցանկություն չունեմ, այդ մասին էլ դեռ պետք է մտածեմ: Ես միշտ էլ հավատում եմ Ձմեռ պապիկին և շատ սիրում եմ հեքիաթները»,- անկեղծացավ երգչուհին:
Ի դեպ, երգչուհին շատ է սիրում, երբ իրեն փափուկ խաղալիք են նվիրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը