Հայկոն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երաժշտությունը գրել է 5 րոպեում
Տեսանյութեր
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից նկարահանված «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կուենա 2013 թվականի հունվարի 28-ին: Արդեն պատրաստ է ֆիլմի թրեյլերը, ինչպես նաեւ սաունդթրեքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի երաժշտության հեղինակ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը (Հայկո) նշեց, որ ֆիլմի երաժշտությունն ինքը գրել է դեկտեմբերի 6-ին: «Երեք ամիս չէի կարողանում տրամադրվել, սակայն հենց երեկ երեկոյան հինգ րոպեում գրեցի երաժշտությունը»,- պատմել է ՀՀ վաստակավոր արտիստը: Հայկոն երաժշտությունը գրելուց առաջ ուսումնասիրել է ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ դիտել է ֆիլմի նկարահանումները: Երգահանի բնորոշմամբ՝ այն եւ լիրիկական է, եւ միաժամանակ հիմն է հիշեցնում: «Եթե կարճ ասեմ, ապա ֆիլմի երաժշտությունը սեր է եւ պատերազմ»,- ասաց Հայկոն:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն