Դեկտեմբերի 9-ին և 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ
Հայաստան
Դեկտեմբերի 9-ին և 10-ին ցերեկը Հայաստանiի գրեթե ողջ տարածքում կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Բացառություն կկազմեն Սյունիքն ու Արցախը. այստեղ կդիտվի փոփոխական ամպամածություն, դեռ պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ:
Meteo-tv.am-ից տեղեկանում ենք, որ Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է ցածր տեսանելիություն, մերկասառույց: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Երևանում դեկտեմբերի 9-ին և 10-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ:
Գիշերը` 0-2, ցերեկը` +5+7, երեկոյան` +3+5:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի