Մուրսին անվավեր է ճանաչել իր լիազորությունները ընդլայնող հռչակագիրը
Աշխարհ
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին անվավեր է ճանաչել իր լիազորություննեը ընդլայնող հռչակագիրը. այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Ինչպես նշվում է, նման որոշման մասին հայտարարվել է Մուրսիի` երկրի քաղաքական շարժումների առաջնորդների հետ հանդիպումից հետո: Միևնույն ժամանակ, նոր սահմանադրության հանրաքվեն, որի հնարավոր հետաձգման մասին խոսում էին ավելի վաղ, կկայանա, ինչպես սպասվում էր, դեկտեմբերի15-ին:
Նախագահ Մուհամմեդ Մուրսիի լիազորությունները զգալի կերպ ընդլայնող հռչակագիրը վերջինս ստորագրել էր նոյեմբերի 22-ին: Հռչակագրի համաձայն` երկրի ղեկավարին ընձեռվում էին բացառիկ լիազորություններ «հեղափոխության պաշտպանության համար», և նախագահաի բոլոր հրամանները հայտարարվում էին անհասանելի դատարանում բողոքարկելու համար: Դրան զուգահեռ` դատական օրգանները զրկվում էին խորհրդարանի վերին պալատը և սահմանադրևական հանձնաժողովը լուծարելու իրավունքից, որը զբաղվում էր երկրի նոր հիմնական օրենքի ստեղծմամբ:
Մուրսին հիմնավորել է իր քայլերը «ժողովրդավարության կարիքներով» և «դատարանների ապաքաղաքականությանը» հասնելու ձգտումով` ընդգծելով նախաձեռնած միջոցների ժամանակավոր բնույթը:
Ընդդիմությունն իր հերթին մեղադրել է նախագահին իշխանության զավթման մեջ, ինչը հանգեցրել էր բողոքի զանգվածային ակցիաների: Նրանցից շատերը վերաճել են ոստիկանության հետ բախումների, ինչը հանգեցրել է մի քանի տասնյակ մարդկանց մահվան և հարյուրավոր վիրավորների:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)