Չավեսը հայտարարել է իր հետնորդի անունը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով կշարունակի բուժել ուռուցքը Կուբայում, հայտարարել է իր հետնորդի անունը, եթե նա առողջական վիճակի պատճառով չկարողանա ի կատարել երկրի նախագահի պարտականությունները. հայտնում է Reuters-ը:
Չավեսը կոչ է արել Վենեսուելայի քաղաքացիներին նոր ընտրությունների դեպքում քվեարկել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտին: «Նա հեղափոխական է մինչև ուղն ու ծուծը, շատ փորձառու է` չնայած իր` համեմատաբար երիտասարդ տարիքին (Չավեսը 58 տարեկան է) և նվիրված է իր գործին»,-հայտարարել է Չավեսը: Ընդ որում, քաղաքագետները կասկածներ են հայտնում առ այն, որ Մադուրոյին Չավեսի խարիզմայի բացակայության դեպքում կհաջողվի պահել սոցիալիստների համակրանքը, հատկապես զինվորականներինը, որոնք Վենեսուելայում զբաղեցնում են մի շարք կառավարական պաշտոններ:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Չավեսը հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերել են նոր չարորակ բջիջներ, ինչի կապակցությամբ նախագահը նորից կպահանջվի վիրաբուժական միջամտություն: Նման հետևություններ են արվել Չավեսի` Կուբա կատարած այցից հետո:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)