Օպոզիցիայի ղեկավարները միավորվում են ընդդեմ Բաշար Ասադի
ԱՐԽԻՎ
Սիրիայում գործող ռազմական խմբի առաջնորդները որոշել են հանդես գալ մեկ միավորված ղեկավարության ներքո` ընդդեմ նախագահ Բաշար ալ Ասադի:
Ուրբաթ օրը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ շուրջ 500 հոգուց բաղկացած պատվիրակությունը ընտրել է 30 հոգուց բաղկացած գերագույն ռազմական խորհուրդ և անձնակազմի ղեկավար, որի մասին պաշտոնապես կհայտարարվի կիրակի օրը:
Սիրիայի օպոզիցիայի միավորման կոչերով հանդես էին գալիս ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, որոնք նպատակ ունեն պաշտոնանկ անել Սիրիայի ներկայիս նախագահին:
ԱՄՆ-ն նպատակադրված է պաշտոնապես ճանաչել նոր ձևավորված մարմինը չորեքշաբթի օրը Մարոկկոյում տեղի ունեցող «Սիրիայի ընկերներ» միջազգային կոնֆերանսի ժամանակ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)