Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Անշնորհակալ մարդիկ շոու-բիզնեսում շատ են. Դեր Հովա

Հարցազրույցներ

2002թ. հայկական շոու-բիզնես մուտք գործեց գործիքավորող, երգահան Հարություն Տեր-Հովակիմյանը՝ Դեր Հովան: Շոու-բիզնեսում նրա առաջին համագործակցությունը «HAYQ» թիմի հետ էր: Խումբն ու Դեր Հովան առաջին անգամ հանրությանը ներկայացրեցին իրենց համատեղ աշխատանքը՝ «Քամի, փչի» երգը: Հայկական էստրադայի հետ 6 տարվա համագործակցության ընթացքում Դեր Հովան հասցրել է գործիքավորել մի շարք ստեղծագործություններ՝ հաճախ տեսահոլովակներում հանդես գալով՝ որպես բեք վոկալիստ: «Երբ 2002թ. եկա Հայաստան, առաջին 4 տարիների ընթացքում ուսումնասիրում էի տեղի «շուկան»: Արթուր Իսպիրյանի միջոցով ծանոթացա շատ տարբեր երգիչների հետ: Նրա միջոցով էլ ծանոթացա «HAYQ» խմբի հետ, որոնց հետ համագործակցությունից սկսվեց հայաստանյան իմ կարիերան: Հեղինակը ես չէի, բայց պատրաստի գործը վերամշակեցի և գործիքավորեցի»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Դեր Հովան:

- Հայկական «շուկան» ուսումնասիրելիս՝ այն քեզ ինչպիսի՞ն թվաց:

- Իմ առաջին նպատակը հայկական հիթ ստեղծելն էր: Տարիներով դրսի արտիստների համար գործեր էի պատրաստում, բայց երբեք հայերի համար գործ չէի պատրաստել: Ես իմ նպատակին հասա, իմ կյանքում առաջին անգամ հանրությանը երգ ներկայացրեցի, այն էլ՝ մայրենի լեզվով: Դա դարձավ տարվա հիթ: «Քամի, փչի» երգը շատ հոգեհարազատ գործ դարձավ ինձ համար: Հայկական էստրադա, շուկա երևույթների մեջ շատ լավ և վատ կողմեր կան: Ինձ թվում է՝ այստեղ երգ թողարկելը շատ ավելի հեշտ է, և այն կարող է շատ շուտ հիթ դառնալ: Այդ ամենի հետ մեկտեղ, այստեղ սահմանափակումներ կան այն առումով, որ միշտ չես կարող ազատ ստեղծագործել: Չնայած ես միշտ փորձել եմ նորություն ստեղծել իմ արվեստում, միևնույն է, ես միշտ հայ երգիչների պատճառով ճնշված եմ ինձ զգում իմ աշխատանքում: Շատերը չեն ուզում «էքսպերիմենտ» անել, ու դա ինձ շատ է խանգարում:

- Ի՞նչ ես կարծում, էքսպերիմենտ չանելն ինչի՞ց է գալիս:

- Արվեստագետն ազատ պետք է մտածի, իսկ մեր երգիչների 90 տոկոսն արվեստի հետ կապ չունի: Մեր ազգի մեջ միշտ այդ ճնշվածությունը եղել է, բայց երբ մարդ ապացուցում է, որ ինքն անկեղծ է, լավ, մակարդակով գործ է անում՝ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է: Ամենալավ օրինակներից մեկը՝ Շպռօտը: Նա երգչուհի էր, ում շատերը տարիներ շարունակ քննադատում էին, բայց նա «2 Աստղ» նախագծի միջոցով բոլորին ապացուցեց, որ տաղանդավոր է: Այդ ամենից հետո ամեն բան փոխվեց, ժողովուրդը սկսեց սիրել Շպռօտին:

- Բայց որքանով տեղյակ ենք՝ նա Հայաստանում չկարողացավ ամբողջությամբ իրեն ռեալիզացնել: Հանրությունն այդպես էլ Շպռօտին չընդունեց: Նա այսօր Հայաստանում չէ:

- Դա իր որոշումն էր: Ինձ չի թվում, որ նա Հայաստանը լքեց դրա պատճառով: Շպռօտը Հայաստանը լքեց, որովհետև նա իր արվեստում մեծ հաջողությունների էր ուզում հասնել: Մեր շուկան սահմանափակ է այն առումով, որ էստրադային երգիչը չի կարող այնքան շատ եկամուտ ստանալ, որ կարողանա հանգիստ ապրել: Չեմ կարծում, թե ճնշելու կամ ճնշվածության հարց կա:

- Չե՞ս կարծում, որ մեր էստրադան այնքան որակով չէ, որ կարողանա «որակով» գումար ստանալ արված աշխատանքի համար:

- Մեղմ ասած՝ մեր էստրադայի մեծ մասը «զիբիլ է»: Ես դա շատ լավ եմ հասկանում: Էստրադային երգիչն էլ կարող է փող աշխատել: Դրա համար շատ ճիշտ և կոնկրետ քայլեր են պետք: Ես դա ապացուցեցի Սոֆի Մխեյանի հետ: Մենք որոշեցինք ստեղծել պարային նոր ոճ, ոչ 6/8 ռիթմով ռաբիս երգեր, բայց և այնպիսի երգեր, որոնք կարող են հնչել նաև հարսանիքների ժամանակ, և դա ընդունվեց: Պարզապես, ինչպես ասացի՝ մեր երգիչների մեծ մասը չեն ուզում «էքսպերիմենտ» անել, ծույլ ու վախկոտ են, չեն փորձում ստեղծել նոր ոճ, որի միջոցով կարող են մի քիչ գումար աշխատել:

- Ո՞ւմ հետ ես հիմնականում համագործակցում, իսկ ո՞ւմ հետ չես կարող ընդհանրապես աշխատել:

- Մի քանի երգիչների հետ որոշ ժամանակ աշխատել եմ, եղել են նաև դեպքեր, երբ ինձ դուր չի եկել աշխատել իրենց հետ՝ պահվածքի կամ պայմանների պատճառով: Չեմ ուզում անուններ տալ, երևի իրենք գիտեն, թե ո՞ւմ մասին է խոսքը: Ես միշտ փորձում եմ հեռու մնալ անշնորհակալ մարդկանցից: Նրանք շատ են մեր ասպարեզում: Նման մարդկանց հետ ինձ շատ դժվար է աշխատել: Աշխատանքի ընթացքում շատերին եմ ճանաչել, շատերից էլ հիասթափվել եմ: Դա իմ կարծիքն է, և ինձ թվում է, որ իրենց համար դա այնքան էլ կարևոր չպետք է լինի:

- Հասմիկ Կարապետյանի վերջին տեսահոլովակում նաև երգում էիր: Ինչո՞ւ որոշեցիր երգել:

- Ես ինձ առաջին հերթին երգահան, գործիքավորող եմ համարում: Ուրիշների գրած գործերը գործիքավորելն այնքան էլ հարազատ աշխատանք չէ ինձ համար, իսկ երգելն ուղղակի հետաքրքրություն էր, ուզեցի փորձել: Հասմիկին առաջարկեցի ու ինձ թվում է՝ շատ հետաքրքիր գործ ստացվեց: Միշտ բեք վոկալներ եմ երգել, բայց առաջին պլանում երբեք չէի երգել: Հետաքրքիր էր ինձ համար ստեղծագործել երգ, որը նորություն կլիներ այս ասպարեզում:

- Հայ երգիչ-երգչուհիներին ի՞նչն է պակասում:

- Չգիտես՝ ինչո՞ւ, երգիչներին արվեստագետ են համարում: Բայց, թերևս, նրանց միայն մի քանի տոկոսն է իրականում արվեստ մատուցում: Երգարվեստում միշտ էլ խնդիր է եղել այն, որ ժողովուրդը միայն երգչին է տեսնում ու գնահատում: Մոռանում են, որ այդ ֆոնի մեջ կան տաղանդավոր մարդիկ: Ես այսքան տարի Հայաստանում եմ ապրում, և մի հարց կա, որը փորձում եմ հասկանալ, բայց դեռևս չի ստացվում: Մի պարզ օրինակ. ունենք ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ երգահանները չեն գնահատվում: Մեր երգիչները ի՞նչ էին երգելու, եթե մենք չլինեինք: Ընդհանրապես տրամաբանություն չկա այդ մրցանակաբաշխությունում: Թող կազմակերպիչներն ուսումնասիրեն դրսի մրցանակաբաշխությունները ու մի բան սովորեն: Մեզ մոտ այս ամենը շատ մակերեսային է արվում:

- Ամեն տարի, այս տարի ևս, հայկական երաժշտական ալիքն ամփոփում է երաժշտական տարին, և մրցանակակիրներին, արդեն երկրորդ տարին է՝ պետք է ընտրեն հենց շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Դու քո ընտրությունն արդեն կատարե՞լ ես:

- Այո, առաջին տարին է, որ ինձ հրավիրել են:

- Ի՞նչ կարծիքի ես, թափանցի՞կ էր այն անցկացվում:

- Դրա մեջ ընդհանրապես թափանցիկություն չկա: Տեսախցիկի առջև կանգնած՝ արդեն գիտեի, թե ո՞ւմ եմ ընտրելու, և ինձ թվում է, որ մասնակիցների մեծ մասն անկեղծ չի քվեարկելու:

- Ինչո՞ւ: Ծանոթ-բարեկամ տարբերակն այս պարագայում ևս գործո՞ւմ է:

- 100%-ով:

168.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված