Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից
Վրաստան
Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Այս մասին Euromedia24-ի փոխանցմամբ` հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ըստ հաղորդման, ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայի մեջտեղում կանգնած է եղել հատուկ նշանակության ջոկատի շրջափակը՝ թույլ չտալով ցուցարարներին վերադառնալ խորհրդարանի դիմացի տարածք, որտեղից կեսգիշերին մոտ ուժայինները նրանց դուրս են հանել։
Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան, որը շարունակվել է ամբողջ գիշեր։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան