Քիմ Քարդաշյան. Այն ժամանակ չէի էլ կասկածում, որ Սանտան հայրս է (ֆոտո)
Հասարակություն
Հայտնի հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը, հիշողությունների գիրկն ընկնելով, մտաբերել է իր մանկության տարիներին անցկացրած ամանորյա տոները և իր թվիթերյան էջում կիսվել հիշողություններով իր երկրպագուների հետ:
Նա տեղադրել է իր մանկական լուսանկարները և նշել, որ այդ տարիների ընթացքում նրանք այդպես էլ չեն իմացել, որ Սանտան իրականում իրենց հայրիկն է եղել։

«Այդ Սանտան իմ հայրիկն էր: Նա հեռանում էր խրախճանքից, զգեստափոխվում և վերադառնում: Իսկ մենք կարծում էինք, որ այդ Սանտա Կլաուսն իր սահնակը թողել է բակում: Ես միշտ խնդրում էի, որ նա ինձ տանի իր եղջերուների հետ ծանոթանալու:
Հետո հայրս բարձրանում էր վերև և զգեստափոխված վերադառնում: Այն ժամանակ մենք ոչինչ չէին կասկածում»,-իր անմեղ հիշողություններով կիսվել է Քիմ Քարդաշյանը:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը