Վրաստանի վարչապետը հայտնել է՝ ինչպես է «պայքարելու» ապօրինի ցույցերի դեմ
ՎրաստանՎրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին անօրինական ճանաչելու պահանջով, հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, հայտնում է NEWS.ru-ն։
«Նրանք այս օրերին բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, որն ուղղակի հիմք է ստեղծում Սահմանադրական դատարան դիմելու և ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։ Տեսնենք և սպասենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն։
Նոյեմբերի 29-ին Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Անվտանգության ուժերը փորձել են կանխել ցուցարարների գործողությունները, ովքեր ցանկանում էին հասնել շենքի ծառայողական մուտքեր։ Նոյեմբերի 30-ին բախումները շարունակվել են։ Իրավապահներին ստիպել են նաև արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ և ձերբակալություններ են իրականացրել։