Վաշինգտոնում կայացել են նույնասեռական առաջին ամուսնությունները
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սիեթլի քաղաքապետարանում կիրակի օրը ամուսնացել է ավելի քան 140 նույնասեռական զույնգ, օր, երբ Վաշինգտոնում ուժի մեջ մտավ սեռական փոքրամասնություններին իրենց ամուսնությունները պաշտոնապես գրանցել թույլ տվող օրնեքը: Հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքապետարան ժամանած զույգերին ողջունում էր Սիեթլի քաղաքապետ Մայք Մակգինը (Mike McGinn), որը տեղի ունեցողը անվանեց «մեծ օր, ուրախ օր»:
Նշենք, որ Վաշինգտոնը դարձավ առաջին երեք նահանգներից մեկը, որտեղ նույնասեռական ամուսնությունները օրինականացվել էին համազգային հանրաքվեների միջոցով: Քվեարկությունը տեղի էր ունեցել 2012 թվականի նոյեմբերի 6-ին՝ նախագահական ընտրությունների հետ միասին:
Ավելի վաղ օրենսդրական ակտերի միջոցով նույնասեռական ամուսնությունները օրինականացվել էին Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Այովա, Նյու Հեմփշիր, Վերմոնտ և Կոլումբիա նահանգներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)