Ցուցարարները կրկին գրավել են Թբիլիսիի կենտրոնական փողոցը
Վրաստան
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները, երկուշաբթի օրվանից գրավված Ռուսթավելի պողոտայից դուրս գալով, քայլել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան և դիրքավորվել դիմացի փողոցում՝ խոչընդոտելով մեքենաների շարժը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ընդդիմության առանձին համախոհներ և ցուցարարների խմբեր առանձնանում են ընդհանուր զանգվածից և լքում են հանրահավաքը։
Երկուշաբթի երեկոյան ընդդիմության հերթական հանրահավաքն է սկսվել երկրի խորհրդարանի մոտ, որտեղից ցուցարարները առաջ են շարժվել Ռուսթավելի պողոտայով։ Այնտեղ, ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաքի այլ փողոցներում, հանրահավաքի մասնակիցները գիշերել են։ Երեքշաբթի առավոտյան նրանք դուրս են եկել Ռուսթավելի պողոտայից՝ չսպասելով ուժայինների՝ ցույցը ցրելուն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան