Առևանգել են Նիգերիայի ֆինանսների նախարարի մորը
ԱՐԽԻՎ
Նիգերիայում անհայտ հանցագործներն առևանգել են ֆինանսների նախարարի մորը՝ Համաշխարհային բանկի նախկին կառավարիչ Նգոզի Օկոնջո-Իվեալին: ԻՆչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նախարարության հայտարարությունը, պրոֆեսոր Կամենե Օկոնջոն առևանգվել է կիրակի օրը Նիգերիայի հարավում գտնվող իր տնից:
Հայտարարության մեջ նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե ով կարող է կանգնած լինել այս հանցագործության ետևում: Չի բացառվում, որ այն կարող էին կազմակերպել նույն մարդիկ, ովքեր ավելի վաղ սպառնալիքներ էին հնչեցնում Նգոզի Օկոնջո-Իվեալի հասցեին:
AFP-ն նշում է, որ ֆինանսների նախարարը Նիգերիայում հայտնի է որպես կոռուպցիայի դեմ պայքարող: Գործակալությունը նաև նշում է, որ փրկագին ստանալու նպատակով առևանգումները Նիգերիայի հարավում տեղի են ունենում պարբերաբար, սակայն հաճախ չէ, որ թիրախ են հանդիսանում նման բարձրաստիճան պաշտոնյաները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)