Քլինթոնը հետաձգել է այցը Մարոկկո աղիքային վարակի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է «Սիրիայի ընկերների» համագումարին մասնակցելու համար Մարոկկո պաշտոնական այցը աղիքային վարակի պատճառով. գրում է Reuters-ը: «Քանի որ Քլինթոնն աղիքային վարակ ունի, մեր այցը երկուշաբթի օրվանից տեղափոխվում է երեքշաբթի»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ֆիլիպ Ռայսը. փոխանցում է РИА Новости-ն: Սիրիական ընդդիմությանն աջակցություն ցուցաբերող երկրների ներկայացուցիչների՝ «Սիրիայի ընկերների» հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը: Սպասվում է, որ հանդիպմանը պաշտոնական ճանաչում կստանա այս տարվա նոյեմբեր ամսին ստեղծված երկրի ընդդիմադիր ուժերի կոալիցիան:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականի մարտ ամսից չի դադարում պայքարը կառավարական ուժերի և ապստամբների միջև: Ըստ ՄԱԿ-ից ստացված տվյալների՝ այս ընթացքում զոհվել է 20-ից 30 հազար մարդ:
Երկրի իշխանությունները հայտարարում են, որ բախվում են լավ զինված զինյալների հետ, որոնց օգնություն է մատակարարվում դրսից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)