Երթ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Հասարակություն
Այսօր ՝ժամը 13:00-ին, «Հայ ազգային կոնգրես»-ը հրավիրում է երթի. Ազատության հրապարակից տեղի կունենա երթ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Նշենք, որ 1948–ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ 1950–ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը